ԲՈւՀ-երի խորհուրդներում ՀՀԿ-ականները կփոխարինվեն ՔՊ-ականներով և նախարարի մտերիմներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչեւ տարեվերջ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կառավարությանը կներկայացնի «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքը, որով կարգելվի պետական պաշտոնյաների ներկայությունը բուհերի կառավարման խորհուրդներում: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: –

-Պարո՛ն Հարությունյան, տեղեկություններ կան, որ Դուք Ձեր ՔՊ-ական մտերիմիներին, ծանոթներին նշանակելու եք հոգաբարձուների խորհուրդներում…

-ՔՊ-ականներ կլինեն, որովհետեւ նրանցից շատերը ներկայում վարչական պաշտոններ են զբաղեցնում ե՛ւ կառավարությունում, ե՛ւ խորհրադարանում: Բազմաթիվ են ՔՊ-ականները, եւ մենք չենք կարող դրանից խուսափել, որովհետեւ նրանք զբաղեցնում են վարչական եւ համապատասխան պաշտոններ: Բայց ներկայում ՔՊ-ն` նույն «Քաղաքացիական պայամանագրի» ներկայացուցիչները, կառավարությունը եւ կրթության գիտության նախարարությունը մշակում են «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքը, որը առաջիկա ամիսներին կընդունվի, եւ որով կբացառվի որեւէ պաշտոնյայի ներկայությունը բուհերի կառավարման խորհուրդներում:

Ամբողջական հարցազրույցը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում




Լրահոս