ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ։ Անսահման հպարտություն է հայոց պետականության նվիրական արժեքի գիտակցումը։ Խորհրդանշական այս օրն աշխատակազմիս հետ անցկացնելու ենք Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՝ քաղաքացիական բնակավայրերի գնդակոծության հետ կապված փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Այս փաստը պետք է դառնա քննարկման առարկա մարդու իրավունքների ոլորտի միջազգային ատյաններում։ Խաղաղասեր քաղաքացիական մարդու կյանքն ու առողջությունը պետք է լինեն լիարժեք պաշտպանված։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի առավելագույն հնարավորություններով ձեռնարկել և ձեռնարկելու եմ բոլոր ջանքերը մեր երկրում իրավունքների հուսալի պաշտպանությանն ու ժողովրդավարության ամրապնդմանը նպաստելու համար՝ որպես հզոր պետականության երաշխիք։
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան