
Բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Եռաբլուրում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։