
ՀՀ տարածքային զարգացման եւ կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ նոր աղբահան մեքենաներն արդեն Երեւանում են: Այս մասին նա գրել է համացանցի իր էջում եւ կից լուսանկար հրապարակել:
«Սանիտեք» ընկերության խոստացված մեքենաներն են, նոր հնարավոր օպերատորի խնդիրը կքննարկի նորընտիր ավագանին, մեր խնդիրն այս պահին մայրաքաղաքում սանիտարահիգենիկ բարվոք վիճակն ապահովելն է»,- գրել է նա: