
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շատ բարձր է գնահատում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի շանսերը: Նրա խոսքով, Հայկ Մարությանը միշտ էլ հայտնի է եղել Հայաստանում և վերջին տարիներին էլ աչքի է ընկել քաղաքական գիտակցության դրսևորմամբ: Խոսելով քարոզարշավի վերջին օրերի լարվածության մասին, նա նշեց. «Փորձում էին այնպես անել, որ ավելի մեղմ լինի քարոզչությունը, բայց անհանգստանալու բան չկա: Ինչ վերաբերում է բաժանարար գծերին, ապա ում համար է գաղտնի, որ կա 99 տոկոս, որը քաղաքական նախապատվություն ունի և մի տոկոս: Ժողովրդին մասերի բաժանել դժվար է ասել», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: