Սեպտեմբերի 22-ին տեղի են ունենալու Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ, որի միակ թեկնածուն Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանն է: Օրեր առաջ գրել էինք, որ ՀՖՖ ընտրվելիք գործկոմի կազմում նոր կառավարության անդամներն են, այնպես, ինչպես նախկինում ՀՀԿ-ականներն էին կամ Ռուբեն Հայրապետյանի մտերիմները:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՖՖ նախագահի թեկնածու Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց, թե ինչու է ֆեդերացիայի գործկոմի` նման կազմ ընտրվել, երբ նաեւ նախկիններին էին շատերը քննադատում՝ ֆուտբոլից ոչ հասկացող մարդկանց ընդգրկելու համար: Ի պատասխան` Վանեցյանը նշեց. «Գործկոմի կազմին կանդրադառնամ սեպտեմբերի 22-ին՝ ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի եւ նախագահի ընտրության ժամանակ: Ինչ է նշանակում՝ ոչ հասկացող: Ֆուտբոլ խաղացո՞ղը պետք է լինի գործկոմի անդամ: Ամսի 22-ին մանրամասը կարգով բոլոր բացատրությունները կտամ»: