Այսօր Երևանի ավագանու ատահերթ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է:
Մինչ քաղաքական ուժերը քայլերթեր են իրականացնում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, նրանց գործընկերները բուկլետներ են բաժանում: Սակայն նրանք ոչ թե բաժանում են, այլ բառի ամենալայն իմաստով դրանք դեն են նետում բակերում, բնակարանների մուտքերի առջև:
ArmLur.am-ի տեսախցիկը, օրինակ, ֆիքսել է` ինչպես է «Երևանցիներ» դաշինքի բուկլետները անմխիթար վիճակով հայտնվում դռների առջև:
Հարց է առաջանում` եթե մարդիկ չեն կարողանում իրենց քարոզարշավին «խնամքով» վերաբերվել, մի ամբողջ քաղաք ինչպե՞ս են ղեկավարելու:
Լուսանկարներն արվել են Կենտրոն վարչական շրջանում, ավելի ստույգ` Աբովյան 22/ա հասցեում: