Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հոկտեմբերի 11-13 մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գագաթնաժողովի ընթացքում Կանադայի վարչապետը ընդգծելու է միասնական աշխատանքի կարևորությունը՝ մարտահրավերների, տնտեսական աճի լուծման, ինչպես նաև բազմազանության եւ ինտեգրման խթանման հարցերում:

Վարչապետ Թրյուդոն կընդգծի նաեւ Կանադայի համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կարեւորությունը, ինչպես նաև Կանադայի պատմության ընթացքում ֆրանսախոս համայնքների կենսական դերը:

Գագաթնաժողովից հետո վարչապետ Թրյուդոն այցելության ընթացքում կքննարկի Կանադայի և Հայաստանի միջև հարաբերություններում կարեւոր ոլորտները եւ կուսումնասիրի առեւտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման համար ավելի սերտ համագործակցելու ուղիները:




Լրահոս