Օդի ջերմաստիճանը կբարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 21-ին, 22-ին՝ շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 23-26-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 22-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս