![](https://armlur.am/wp-content/uploads/2018/05/armen-sargsyan-3.jpg)
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի ՍոցիալիստականՀանրապետության փոխնախագահ, տիկին Դան Թհի Նոկ Թինին:
Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցություն է հայտնել նախագահ Չան Դայ Կուանի անժամանակ մահվան կապակցությամբ՝ նշելով, որ նա հետեւողական քայլեր է ձեռնարկել երկրի բարգավաճման եւ հզորացման համար, նպաստել հայ-վիետնամական հարաբերությունների զարգացմանը։
Նախագահ Սարգսյանը խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել Չան Դայ Կուանի ընտանիքին։