«Սանիթեք»-ի նոր աղբատար մեքենաները արդեն Հայաստանում են և «գործի են անցել».
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստան ուղևորված նոր մեքենաները արդեն համալրել են մեր ավտոպարկը եւ վաղ առավոտվանից միացել են աղբահանության գործին։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերանորոգվել եւ շահագործման են հանձնվել նաեւ տեխնիկական խնդիրներ ունեցող մեր մյուս մեքենաները։
Ավտոպարկի թարմացման եւ աղբադույլերի ավելացման գործընթացը շարունակական բնյութ է կրելու։
Վստահեցնում ենք, որ տեխնիկական վերազինման շնորհիվ, շուտով կվերանան այն բոլոր խնդիրները ու քննարկման թեմաները, որոնք վերջին ամիսներին առաջացել են»:
Հարգանքով՝
«Սանիթեք» ընկերության տնօրինություն