Երևանում այսօր տեղի են ունենում ավագանու ընտրություններ: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Ներկայացնում ենք դրանք ըստ քվեաթերթիկներում առկա հերթականության.
- Բարգավաճ Հայաստան կուսակցություն, քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյան,
- Երևանի Հանրություն կուսակցությունների դաշինք, թեկնածու Անահիտ Թարխանյան,
- Երևանցիներ կուսակցությունների դաշիքն, թեկնածու՝ Արարատ Զուրաբյան,
- «Երկիր Ծիրանի» կուսակցություն, թեկնածու Զարուհի Փոստանջյան,
- «Ժառանգություն» կուսակցություն, թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան,
- «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, թեկնածու Մանուել Գասպարյան,
- «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թեկնածու Հայկ Մարության,
- «Լույս» կուսակցությունների դաշինք, թեկնածու Արտակ Զեյնալյան,
- ՀՅԴ, թեկնածու Միքայել Մանուկյան,
- «Հայք» կուսակցությունների դաշինք, թեկնածու Գևորգ Հովսեփյան.
- Ռեֆորմիստների կուսակցություն, թեկնածու Արտակ Ավետյան,
- ՕԵԿ, թեկնածու Մհեր Շահգելդյան:
Հավելենք, որ ընտրատեղամասերը բացվում են 08:00, փակվում՝ 24:00: Ավագանու կազմում ընդգրկվելու համար կուսակցությունները պետք է հավաքեն 6, դաշինքները՝ 8 տոկոս: Նվազագույնը պետք է ավագանիում ներկայացված լինի երեք ուժ: