ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Նյու-Յորք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Նյու-Յորք։ Նա ուղիղ եթերի ընթացքում նշեց, որ վաղ առավոտյան քվեարկել է և միայն դրանից հետո է մեկնելու։ «Իմ քվեարկությունը կատարեցի և հիմա մեկնում եմ։ Հույս ունեմ, որ այսօր մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցություն կունենան»,- նշեց վարչապետը։

Ինչպես հայտնի է` Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով:

Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նյու Յորքում նախատեսված են հանրապետության վարչապետի երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կայցելի Մետրոպոլիտեն թանգարանում բացվող «Արմենիա» խորագրով ցուցահանդես:

Մանրամասները՝ ArmLur.am-ը տեսանյութում:




Լրահոս