ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը քիչ առաջ մասնակցեց քվեարկության: Ի պատասխան լրագրողների հարցի` ոստիկանության պետը հայտնեց, որ մինչ այս պահը նորմալ է անցել, որևէ դեպք չի գրանցվել:
Միևնույն ժամանակ ոստիկանապետն անդրադարձավ երեկ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում անցկացված գործողություններին: Նրա խոսքով` օրենքի սահմաններում գործողություններն ընթացքի մեջ են, ընտրակաշառքի մասին հայտարարություններն ուսումնասիրվում են:
«Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում: Ցանկացած ահազանգ ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրում է: Չգնա՞նք ահազանգի հետևից»,- նշեց ոստիկանապետը: