
Քիչ առաջ թիվ 78 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում քվեարկության եկավ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, ով լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերի լարվածության և երեկ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում տեղի ունեցած խուզարկությանն ու դեպքերին:
«12 օրերի ընթացքում կազմակերպված ձևով մեր ակտիվիստները հրավիրվել են ոստիկանական բաժանմունքներ՝ ասելով, թե ահազանգ կա, որ դուք անօրինական գործունեությամբ եք զբաղված, սակայն ոչ մի ահազանգ այդպես էլ չի հաստատվել: Չկա ընտակաշառք, չի էլ լինելու: Ես դիմում եմ Ձեզ՝ ՀՀ հպարտ ոստիկանապետ, կամ Դուք ներկայացնում եք կոնկրետ մեկ փաստ, կամ քրեական պատասխանատվության եք ենթարկում սուտ մատնության համար»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: