ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. «Իմ քայլը» դաշինքը լրատվամիջոցների ցուցակներ ունի. վերահսկում են արժանահավատությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

9/41 ընտրատեղամասից ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ «Իմ քայլը» դաշինքը լրատվամիջոցների ցուցակներ ունի: Դաշինքի վստահված անձ Անի Հարությունյանից մեր թղթակիցը հետաքրքրվել է` ինչ ցուցակներ են դրանք: Ի պատասխան` նա հայտնել է, որ դրանք վերցված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, և այնտեղ նշված են հավատարմագրված լրատվամիջոցների անունները:

Այսկերպ, դաշինքը փորձում է վերահսկել լրատվամիջոցների արժանահավատությունը:

Ի դեպ, այս ընտրատեղամասը մշտապես հայտնի է եղել որպես Կյաժ անունով հայտնի Դավիթ Սիմոնյանի կողմից վերահսկվող տեղամասերից մեկը: Այսօր, սակայն, նա այնտեղ չէր:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս