Այս պահին ընտրողներն ավելի քիչ են մասնակցել, քան նախկինում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԸՀ փոխանցմամբ` Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ժամը 11-ի դրությամբ 848 հազար 343 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 79 հազար 686 ընտրող կամ` 9.39%-ը:

ArmLur.am-ը տեղեկանում է, որ նախորդ տարվա Երեւանի ավագանու ընտրությունների համեմատ այս թիվը քիչ է. 2017թ. մայիսի 14-ին Երևանի Ավագանու ընտրություններին ժամը 11-ի դրությամբ 842 հազար 147 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել էր 94 հազար 256 ընտրող կամ 11.19%-ը:

Նկատենք, որ ի տարբերություն նախորդ տարվա ընտրությունների, այս անգամ անհամեմատ շատ քաղաքական ուժ է մասնակցում. 2017թ. ընդամենը 3 քաղաքական ուժ էր, այս տարի` 12 քաղաքական ուժ` 4 դաշինք եւ 8 կուսակցություն:




Լրահոս