Նորք-Մարաշի ընտրատեղամասերից մեկում բաց քվեարկություն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹԻՀԿ-ի փոխանցմամբ` Նորք-Մարաշի 9/6 ընտրատեղամասում քվեարկության գաղտնիության խախտում է եղել:

Այս տեղամասում արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք. ընտրողները դուրս են գալիս քվեախցիկներից և բոլորի ներկայությամբ քվեաթերթիկները դնում ծրարի մեջ: Միաժամանակ, տեղամասում պարբերաբար կուտակումներ են ձևավորվում խմբերով գալու արդյունքում:

Դիտորդը փորձել է լուսանկարել գրանցամատյանը, որտեղ արձանագրվել են վերոնշյալ խախտումները, սակայն հանձնաժողովի քարտուղարը դիտորդին արգելել է լուսանկարել գրանցամատյանը:




Լրահոս