Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը համարում է, որ նախընտրական քարոզարշավը եղել է և՛ արդյունավետ, և՛ ոչ արդյունավետ։
Քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարեց, որ շատ են եղել միմյանց նկատմամբ վիրավորանք հասցնելու դեպքերը։
Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ բոլորս պետք է մայրաքաղաքը դուրս բերենք այն անմխիթար վիճակից, որում հայտնված է։ «Այն թունավոր օդը օր կա, շնչում ենք բոլորս, հետևաբար, պետք է լուծվեն Երևանի խնդիրները, և պետք է դրան ուղղված գործողություններ կատարենք»,- ասաց նա։
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: