ԲՀԿ-ի և «Իմ քայլ»-ի վստահված անձանց միջև վիճաբանություն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը շարունակում է տվյալներ հրապարակել ընտրությունների ընթացքի վերաբերյալ:

13:04 9/6 Նորք Մարաշ. – Տեխնիկական սարքի խափանում

տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքը տպվել է միայն այն ժամանակ, երբ ներկայացել է առաջին ընտրողը, իսկ տեղեկանքը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում սոսնձվել է ավելի ուշ:

12:53 9/6 Նորք Մարաշ- Ընտրողներին օգնելու կարգի խախտում

տեղի է ունեցել ընտրողներին օգնելու կարգի խախտում. տատիկն իր թոռան հետ առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում կատարելու քվեախցիկում կատարել են ընտրություն: Խնդրին արձագանքել է նաև “Իմ քայլը” դաշինքի վստահված անձը, որի արդյունքում “Բարգավաճ Հայաստան” կուսակցության վստաված անձի և “Իմ քայլը” դաշինքի վստաված անձի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Միայն քվեախցիկից դուրս գալուց հետո համապատասխան գրառում է կատարվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, իսկ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության վստաված անձը շարունակել է ուղորդել ընտրողներին՝ ցուցումներ տալով նրանց:

Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

11:43. 9/24 Կենտրոն- Քարոզչություն

Դիտորդը նկատել է, որ քվեախցիկի պատին մի քանի տեղում նշված է եղել 8 թիվը: Մինչ այդ դիտորդի կողմից քվեախցիկը ստուգվել է և քվեախցիկի պատին նման նշում առկա չի եղել, ուստի վերջինիս կարծիքով դա ընտրողի կողմից է կատարվել: Դիտորդը թիվը նկատելուց հետո թղթով ծածկել է թիվը:
Դիտորդի պահանջով խախտումը գրանացվել է գրանցամատյանում:




Լրահոս