ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի ավագանու ընտրություններ. 2017-ի և 2018-ի համեմատություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրություններն անցնում են բավականին անհետաքրքիր մթնոլորտում. մինչ այս պահը էական խախտումներ չեն արձանագրվել: Եւ կարելի է նկատել, որ 2018 թվականի ընտրությունները 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններց էականորեն տարբերվում են:

Կարծես թե մարդկանց հետաքրքրությունն այնքան էլ մեծ չէ դեպի ընտրություններ:  Ընտրատեղամասերի բակում չեն երեւում հայտնի պատումում նշված «թաղային ֆուֆլոնները», որոնք մարդկանց ուղղորդում էին՝ հիշեցնելով, թե ինչպես պետք է քվեարկել: Ընտրատեղամասերի դիմաց մարդկային կուտակումներ չկան: Իսկ նախկինում մարդկանց ավտոբուսներով, միկրոավտոբուսներով բերում էին տեղամասեր: Խաղաղ է եւ ընտրական տեղամասերի կենտրոններում. հանձնաժողովի անդամները նույնիսկ ձանձրանում են: Նախկինում մարդիկ իրար հերթ չտալով շտապում էին քվեախցիկ: Իսկ այսօր չկան մարդկային հերթերը:

Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններին 2017 թվականին ժամը 14:00-ի դրությամբ 841973 ընտրողներից մասնակցել էր 210 հազար 903 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցող 842 հազար 147 քաղաքացիների 25.04 տոկոսը: Իսկ այս տարի՝ 853.390 ընտրողներից ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 201 հազար 268 մարդ:

Այսինքն` մոտ 9 հազար մարդ  քիչ է մասնակցել քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ: Հիշեցնենք որ տեղամասային կենտրոններում քվեարկությունն ավարտվում է 20:00-ին:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս