![](https://armlur.am/wp-content/uploads/2018/08/robert-qocharyan.jpg)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին և չի քվեարկի։ Ընդ որում, ընտրություններին չմասնակցելու պատճառն էլ շատ պարզ է. նրա անձնագիրը ՀՔԾ-ն վերցրել է, և երկրորդ նախագահի մոտ չէ։
Հիշեցնենք, որ դա պայմանավորված է նրա նկատմամբ հարուցված քրեական գործով։ Հավելենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 ուժ: