Այս պահի դրությամբ Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ դատախազության միջոցով ստացել է 3 հաղորդում: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կամո Սահակյանը:
«Դրանցից երկուսը վերաբերել է զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված դեպքերին, մեկը՝ 40/46 ընտրատեղամասի հանձնաժողովի կողմից: Դրանց վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր, իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ»,-նշեց նա:
Կամո Սահակյանը նշեց նաև, որ հաղորդումներից մեկը վերաբերում է Էրեբունի վարչական շրջանի 10/22 ընտրատեղամասում տարեց կնոջ կողմից տարեց ամուսնու հետ միասին քվեախցիկ մուտ գործելու դեպքին: