
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները: Ընտրությունների բացարձակ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է: Բացի այս դաշինքից ընտրական շեմը հաղթահարում է նաև ԲՀԿ-ն :
Կուսակցությունների դեպքում այն վեց տոկոսն է, դաշինքների համար՝ ութը: Սակայն ավագանիում պետք է նվազագույնը երեք ուժ լինի և մնացած մանդատները կբաշխվեն երրորդ ամենաշատ ձայն հավաքած ուժին: Այս պարագայում դա «Լույս» դաշինքն է: Հավելենք, որ այս գրաֆիկայում 40 ընտրատեղամասի արդյունքներ են: