Երևանի ավագանու նախնական ընտրությունների համաձայն, բացարձակ հաղթողը «Իմ քայլը» դաշինքն է: Այս պահի դրությամբ երրորդ հորիզոնականում գտնվող «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանն ու շտաբի պետ Դավիթ Խաժակյանը գտնվում են մրցակից ուժի շտաբում՝ շնորհավորելով նրանց հաղթանակի կապակցությամբ: Զեյնալյանը գնացել է շնորհավորելու Հայկ Մարությանին:


























































































