Հայկ Մարությանը երբ կստանձնի պաշտոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը մեխանիկորեն դառնում է Երևանի քաղաքապետ՝ համաձայն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի: Բանն այն է, որ այս քաղաքական ուժը ստացել է ձայների 50 տոկոսից ավելին: Այդ դեպքում տվյալ քաղաքական ուժի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության վերջնական արդյունքները հայտարարելու է քվերակությունից հետո 7-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, իսկ ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ կետի՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը, այսինքն՝ ստացվում է Հայկ Մարությանը պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։

Հիշեցնենք, որ նրա գլխավորած ուժն ընտրություններում 81 տոկոսից ավելի ձայն է հավաքել:




Լրահոս