ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սասուն Միքայելյանն ազատամարտիկներից ժամանակ խնդրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո ազատամարտիկները կանգնել են լուրջ խնդրի առջև` ինչպես վերականգնել կառույցի համբավը եւ ում ընտրել ԵԿՄ նախագահ: Ի սկզբանե ազատամարտիկների մի մեծ խումբ այդ պաշտոնում ցանկանում էր տեսնել «Սասուն» ջոկատի հրամանատար, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին, վերջինս սակայն բազմիցս հրաժարվել է այդ առաջարկից:

Եվ բազմաթիվ քննարկումներից հետո ԵԿՄ անդամները որոշեցին այդ պաշտոնում առաջարկել ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի եղբոր` Ազգային ժողովի պատգամավոր Արամ Սարգսյանի թեկնածությունը: Եվ չնայած վերջինս էլ համաձայնվել է ստանձնել այդ պաշտոնը եւ առաջիկայում պետք է տեղի ունենան ԵԿՄ նախագահի ընտրություններ, սակայն ազատամարտիկների մի ստվար զանգված կրկին ոտքի է կանգնել` այդ պաշտոնում միայն Սասուն Միքայելյանին տեսնելու ցանկությամբ:

Եվ ահա, Արցախյան պատերազմի մասնակից մեծ թվով հրամանատարները և ազատամարտիկներ մի քանի անգամ հավաքվել և քննարկումներ են անցկացրել այդ թեմայով, այսօր էլ առաջին անգամ այդ հավաքին ներկա գտնվեց անձամբ Սասուն Միքայելյանը:

Այսօր հավաքված ազատամարտիկները հիմնականում ԵԿՄ հիմնադիր անդամներն էին, ովքեր լավ ճանաչելով Սասուն Միքայելյանին և նրա անցած ուղին, հենց նրան էին տեսնում ԵԿՄ նախագահի պաշտոնում, անգամ կատակում, թե առանց նրա, արդեն որոշում են կայացրել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս