Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը վստահ հաղթանակով մեկնարկեց օլիմպիադայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաթում քաղաքում ընթացող օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի թիմը մրցում էր Ճապոնիայի հավաքականի հետ: Մեր թիմի կազմում հաղթանակ տարան Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյան և ազգային թիմի կազմում իր նորամուտը հաղթանակով մեկնարկեց Հայկ Մարտիրոսյանը: Հայաստան-Ճապոնիա 3,5-0,5:
Կանանց հավաքականը 3,5-0,5 հաշվով գերազանցեց Ղրղստանի թիմին: