
Ոստիկանության Զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
«Լևոն Երանոսյանը կանչվել է հատուկ քննչական ծառայություն՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու համար»,- տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
ՀՔԾ-ից նշեցին, որ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն: