Նախորդ տարիներին միայն մեկ անգամ է քաղաքապետը լիարժեք պաշտոնավարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն արդեն անցյալում են: Սակայն, ուսումնասիրելով նախորդ ընտրությունների փորձը, հետաքրքիր իրողության ենք հանդիպում: Նախ նշենք, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրությունները համամասնական ընտրակարգող չորրորդ ընտրություններն էին:

Առաջինը տեղի է ունեցել 2009 թվականին, երբ քաղաքաpետ ընտրվեց Գագիկ Բեգլարյանը:  Նշենք, որ մին այդ ` մարտին, Գագիկ Բեգլարյանը Երեւանի քաղաքապետ է նշանակվել նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Այնուհետեւ, այն բանից հետո, երբ 2009-ի մայիսի 31-ին կայացած ընտրությունների արդյունքում Երեւանի ավագանիների խորհրդում մեծամասնություն ստացավ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը, ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը փաստորեն օրենքի ուժով 4 տարի ժամկետով հաստատվեց քաղաքապետի պաշտոնում: Սակայն ընդամենը մեկ տարի անց նա հրաժարականի դիմում  ներկայացրեց:  Եվ օրենքի համաձայն,  քաղաքապետի առաջին տեղակալը` Տարոն Մարգարյանը, փոխարինեց քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ:

Ապա 2010  թվականի դեկտեմբերին ավագանու նիստում քաղաքապետ ընտրվեց արդեն Կարեն Կարապետյանը, ով հրաժարական տվեց 2011-ին:

Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականի նոյեմբերի 15-ից՝ ընտրվելով Երևան քաղաքի ավագանու կողմից՝ փոխարինելով հրաժարական տված Կարեն Կարապետյանին: Ապա 2013 թվականին ընտրվելով նա լիարժեք պաշտոնավարեց մինչև 2017 թվականը: Սակայն արդեն նախորդ տարի տեղի ունեցած ընտրություններից հետո նա պաշտոնավարեց միայն մեկ տարի: Ստացվում է` համամասնական կարգով ընտրություններից հետո միայն մեկ դեպքում է քաղաքապետը լիարժեք պաշտոնավարել` մինչ ժամկետի ավարտը:




Լրահոս