
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-27-ը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-7 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: