Ուղիղ մեկ ամիս է, ինչ թիվ 5 ավտոբուսային երթուղին չի աշխատում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երթուղու վարորդները հրաժարվում են գիծ դուրս գալ: Պատճառը «Էջմիածին-Երեւան-Էջմիածին» միջմարզային միկրոավտոբուսային հ. 203 երթուղին է, որը կենտրոնական ավտոկայանում սահմանված վերջնակետից անօրինական ձեւով շարունակում է ուղեւորափոխադրումների իրականացումը` հասնելով մինչեւ մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան, Աբովյան պուրակ:
Պարզվում է` հ.5 եւ հ.203 երթուղիների խնդրին տեղյակ է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Բայց ոչինչ չի ձեռնարկում: Այլ կերպ ասած` անգործության է մատնված:
Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: