«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի խնամու՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի միջնորդությունը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործողությունները արգելելու մասով: Մինասյանը Թորոսյանի դեմ օգոստոսի 24-ին դատական հայց է ներկայացրել` պահանջելով, որ նախարարը հրապարակայնորեն ներողություն խնդրի եւ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքի: Միաժամանակ նա դատարանից խնդրել էր նախարարի որոշ գործողություններն արգելելու մասով որոշում կայացնել:
Բայց փաստորեն դատարանը չի բավարարել միջնորդությունը: Նշենք, որ սա նախարար Թորոսյանի դեմ Մինասյանի կողմից միակ հայցը չէ. եւս մեկ հայց էլ նա ներկայացրել էր դատարան, որպեսզի իրեն աշխատանքից ազատելու նախարարի հրամանը անվավեր ճանաչվի եւ իր նախկին աշխատանքում վերականգվնի: