
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է «Արսենալի» ու Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին տեղեկությանը:անձնագիր: Սակայն Տիգրան Բալայանն անձամբ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ հստակ պատասխան չտվեց, նշելով, որ դա օրենքով պաշտպանված անձնական տվյալ է:
«Բայց ընդհանրապես, ինչ վերաբերում է դիվանագիտական անձնագրերի այս կամ այն անձին տրվելու, չեղակրելու կամ հետ վերադարձնելու հարցին, ապա կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք մեր կոչերից ու հորդորներից հետո չեն վերադարձվել: Չեմ կարող անուններ հրապարակել, թե կոնկրետ ում մոտ են եղել դիվանագիտական անձնագրեր, քանի որ դա կարծեմ, պաշտպանված է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով»,- նշեց Տիգրան Բալայանը: