
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում 25-ամյա Թագուհի Մելքոնյանը իր վարած Toyota Vitz մակնիշի 77 TM 711 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում՝ Ford սերվիսի դիմաց, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Թ. Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
ArmLur.am-ի խմբագրակազմը շուտափույթ ապաքինում է մաղթում մեր գործընկերոջը։
Նշենք, որ Թագուհի Մելքոնյանը այժմ աշխատում է news.am լրատվական կայքում։