Այսօր կառավարության նիստում ընդգրկված էր բյուջեում վերաբաշխում կատարելու հարցը: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման նպատակով արտաքին և ներքին ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերի կառուցման և կապիտալ վերանորոգման, ինչպես նաև քրեակատարողական համակարգն արդի տեխնիկական պահանջներին համապատասխան նոր սերնդի համակարգիչներով համալրման և ապահովման անհրաժեշտությամբ:
Սակայն կառավարությունը մի փոքր վերանայում ուներ, հատկապես նոր սերնդի համակարգիչների արժեքների հետ կապված, քանի որ նշվեց, թե վերջերս ոստիկանությունը համակարգիչներ է ձեռք բերել ավելի մատչելի գներով: Որոշում կայացվեց մեկ օրով հետաձգել նախագիծը՝ քննարկելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: