Հայաստանում Beeline-ի ղեկավարը դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ Արդարադատության ակադեմիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես եկավդասախոսությամբ ՀՀ Արդարադատության ակադեմիայում։

Ընկերության ղեկավարի ելույթը նվիրված էր «Ռազմավարական որոշումների ընդունման հետ կապված սխալներ» թեմային։ Անդրեյ Պյատախինն լսարանին ներկայացրեց, թե ինչպես պետք է ուսումնասիրել իրավիճակը, ինչ հանգամանքներ պետք է հաշվի առնել և ինչպես խուսափել ամենահաճախ կրկնվող սխալներից՝ ճիշտ ռազմավարական որոշում ընդունելու համար։

«Դասընթացը, համոզված եմ հետաքրքիր կլինի ինչպես ակադեմիայի ունկնդիրների, այնպես էլ աշխատակազմի համար: Արդարադատության ակադեմիան մեծ ուշադրություն է դարձնում գործընկերների հետ համագործակցությանը և ես լիահույս եմ, որ Beeline-ի հետ համագործակցությունը կլինի հաջողված և կկրի շարունակական բնույթ», – նշեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը։

«Մեր ժամանակներում ճիշտ և մտածված որոշումների ընդունումը հաջողության գրավականն է՝ ինչպես աշխատանքում, այնպես էլ ամենօրյա կյանքում։ Beeline-ինման խոշոր ընկերությունների համար դա զարգացման գլխավոր պայմանն է, և ես ուրախ եմ կիսվել այդ հարուստ փորձով, ինչպես նաև Հարվարդի համալսարանում ստացված գիտելիքներով։ Հուսով եմ, որ նոր գիտելիքներն օգտակար կլինեն և կօգնեն գրագետ մոտենալ կարևոր որոշումների ընդունմանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Միջոցառմանը ներկա էր 30 ունկնդիր, որոնց թվում էին դատարաններիաշխատակիցներ, դատախազությանծառայողներ, գործող դատավորներ, դատախազներ, քննիչներ և այդ պաշտոնները զբաղեցնելու թեկնածուներ։




Լրահոս