Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, կայացավ ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Զրուցակիցները քննարկեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, նախանշեցին երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: ԱԳ նախարարներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ երկուստեք ընդգծելով հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում: