ՀՀ վարչապետի տիկինը կառավարության նախկին աշխատակցին աշխատանք է առաջարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը արձագանքել է Կառավարության աշխատակազմի նախկին աշխատակից Նարե Գրիգորյանի բաց նամակին, ով ներկայացրել էր, թե  աշխատավայրում ոտնահարվել են իր իրավունքները:

Նարե Գրիգորյանն իր ֆեյսբուքի էջում մասնավորապես գրել է. «Սիրելի բարեկամներ: Րոպեներ առաջ ինձ զանգահարեց առաջին տիկին Աննա Հակոբյանը: Նա ավելի մանրամասն տեղեկացավ իմ խնդրի մասին և ասաց, որ կարող է օգնել թե՛ աշխատանքը վերականգնելու, թե՛ նոր աշխատանք գտնելու հարցում: Ես շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ կմտածեմ և իրեն տեղյակ կպահեմ»:

Միևնույն ժամանակ Աննա Հակոբյանը ևս արձագանքել է` ասելով, թե նրան առաջարկել է աշխատանք «Հայկական ժամանակ» օրաթերթում:




Լրահոս