
Սեպտեմբերի 18-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 58-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.15-ին, թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 300.000 դրամ և բանկային քարտեր:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 12 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Հարություն Ն.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: