1in.am-ը հայտնում է, որ News.am լրատվական կայքը դատական հայց է ներկայացրել 1in.am-ի լրագրող Սոնա Հարությունյանի դեմ։ Հայցի պատճառը լրագրողի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումն է։ News.am-ը լրագրողից պահանջում է հերքում տպագրել, հրապարակային ներողություն խնդրել, 200 հազար դրամ գումարային պահանջ, ինչպես նաև դատարանից խնդրել է լրագրողին պարտավորեցնել ֆեյսբուքյան իր էջում հրապարակել նաև դատարանի վճիռը։
Հայցադիմումի առարկա է հանդիսացել լրագրողի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումը:
Սա, միանշանակ, վատ նախադեպ է: Փաստորեն, լրատվամիջոցը պայքարում է լրագրողի դեմ: