Արմավիրում ավտոմեքենաներ են այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի թիվ 121 տան մոտակայքում այրվում են չշահագործվող ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:13-ին, մարվել՝ 13:28-ին:

Այրվել են երկու «Mercedes» և մեկ «BMW» մակնիշի չշահագործվող ավտոմեքենաները (սեփականատեր՝ Ա. Պ.), սրահում կուտակած աղբը և խոտածածկույթ` մոտ 25 քմ:




Լրահոս