«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս քննություն է տարվում պարզելու, թե որն է օրեր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գազի բալոնի պայթյունի պատճառները, որի հետեւանքով մեկ հոգի մահացել էր, մեկ հոգի վիրավորվել: Բժշկական կենտրոնի նորանշանակ տնօրենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, թե այդ բալոնը բուժկենտրոնին չի պատկանում, սակայն պատկերացում էլ չուներ, թե որտեղից է հայտնվել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իր նշանակումից հետո տնօրեն Արման Հովակիմյանը կադրային մի շարք փոփոխություններ է կատարել, այդ թվում` անվտանգության բաժիններին վերաբերող` երկարամյա աշխատողներին փոխարինելով նորեկներով:
Եվ ոչ արհեստավարժ կադրերով համալրումն էլ հաճախ հանդիսանում է նման դեպքերի պատճառ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Հովակիմյանից պարզել` ինչու է նման նշանակումներ կատարում: Սակայն ի պատասխան պահանջեցին հարցը գրավոր ուղարկել` հրաժարվելով որեւէ պարզաբանում տալուց:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: