«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը երեկ նախ տետ ա տետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել երկու երկրների միջեւ բազմակողմ համագործակցության զարգացման ու խորացման հարցերը, ապա հպարտացել իր երկրի բարիքներով։ Լուսանկարներից երեւում է, որ մրգի իսկական տոն են կազմակերպել տաջիկները՝ ԱՊՀ պետությունների ղեկավարներին զարմացնելու համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ՄԱԿ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից մեկնել է Դուշանբե՝ մասնակցելու սեպտեմբերի 28-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին»:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: