ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ հարցեր են քննարկել Նազարբաևն ու Փաշինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Քիչ առաջ ավարտվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետը:

Դուշանբեում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը:

Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետը և Ղազախստանի նախագահը կարևորեցին երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: «Մի քանի ղազախական ընկերություններ ցանկություն են հայտնել մուտք գործել հայկական շուկա, ինչը մենք ողջունում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին, Նուրսուլթան Նազարբաևն ընդգծեց, որ նախորդ տարվա ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 60 տոկոսով և հավելեց, որ այդ միտումը շարունակելու համար կառավարությունները պետք է այդ ուղղությամբ շարունակեն աշխատանքները: «Ղազախստանը բաց է հայկական ապրանքների և բիզնես համար: Մենք շահագրգռված ենք տնտեսական փոխգործակցության խորացմամբ»,- ասաց Նազարբաևը:




Լրահոս