Արտակ Զեյնալյանն ընտրություններից անմիջապես հետո վերադարձել է աշխատանքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գլխավորում էր «Լույս» դաշինքի նախընտրական ցուցակը, վերադարձել է արձակուրդից: Ընդ որում` նա սկսել է աշխատանքի ներկայանալ հենց սեպտեմբերի 24-ից, այսինքն` ընտրությունների հաջորդ օրվանից:

Հիշեցնենք, Զեյնալյանն ընտրական գործընթացներին մասնակցելու համար ԸՕ նախատեսած կարգով իր հաշվից արձակուրդ էր վերցրել: ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` երեկ նշեց. «Նախարարը ոչ միայն այդ օրը վերադարձել է, այլ նաեւ այս օրերի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել»:

Նշենք, որ Արտակ Զեյնալյանն այս օրերի ընթացքում մասնակցել է «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով համաժողովին, ինչպես նաեւ «ՀՀ արդարադատության ոլորտում բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով ԵՄ-ՀՀ ռազմավարական քաղաքականության երկխոսության վերաբերյալ աշխատաժողովին:




Լրահոս