Լուսանկարը` համացանցից
Գյուղատնտես Սասունը, որի աճեցրած վարունգը բազմիցս գողացել են, դիմել է նման քայլի: Նա սրամիտ գրություն է փակցրել վարունգի թփերին` խորհուրդ տալով լվանալ, նոր ուտել: Փաստորեն այսքանից հետո էլ Սասունը դեռ մտահոգվում է «խիյար գողացողներ»-ի առողջության մասին:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմ կենսաթոշակի գումարը նախօրոք վերցնել` 3 ամսվա կտրվածքով: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ այդ գործընթացն իրականացնել: Ու՞ր պետք է դիմեմ, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ, որպեսզի կարողանամ ստանալ կենսաթոշակի գումարը:
Խաչիկ Ավագյան(ք. Հրազդան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Խ. Ավագյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, անկանխիկ կամ կանխիկ եղանակով: ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ կենսաթոշակի գումարի առաջանցիկ վճարման մասին դրույթ սահմանված չէ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, ցանկալի կլիներ, որ Խ. Ավագյանի բարձրացրած հարցը համապատասխաներ իրականությանը, եւ նշված տարբերակը գործածելու դեպքում կենսաթոշակառուներին գոնե որոշ չափով առավելություն կտրվեր:
ՀԱՐՑ. Ունեմ երկու երեխա` 23 եւ 25 տարեկան: Երկուսն էլ ունեն հաշմանդամության 1-ին կարգ: Մինչեւ 18 տարեկան դառնալը ստացել են նպաստ, սակայն հիմա չեն տրամադրում: Կա՞ որեւէ տարբերակ` պետության կողմից տրամադրվի օգնություն կամ աջակցություն:
Սվետլանա Չախմախչյան (ք. Սպիտակ, Խնկոյան փողոց)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:
Կառավարության 25.01.2018թ. N 61-Ն որոշմամբ` 2018 թվականին ընտանեկան նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00 միավորը:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման կարգի եւ ներկայացվող փաստաթղթերի ցանկի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է միայն խմբագրություն դիմած քաղաքացուն եւ իր ընտանիքի անդամներին խորհուրդ տալ` դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն եւ հստակեցնել` ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունեն, թե ոչ: Հուսանք` գոնե այնտեղ վերջիններիս հնարավորինս ստույգ պատասխան կտրվի: