Ոստիկանությունն ինձ թողել է ընդամենը երկու տարբերակ՝ ինքնադատաստան կամ ինքնասպանություն. բաց նամակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Թերեզա Սաղաթելյանը սոցցանցի իր էջում բաց նամակով դիմել  է ՀՀ ոստիկանությանն ու դատախազությանը.

«2017թ-ի նոյեմբերից մինչև 2018թ-ի ապրիլ ամիսը, ք. Աբովյան 2 Մկրշ. 30/19-ի բնակիչ` ծնված 16/12/1975թ-ին, Էդիկ Նիկոլայի Բաբայանը, չարաշահելով վստահությունս, ինձանից խաբեության միջոցով հափշտակել է 51000 ԱՄՆ դոլարին համարժեք գույք և գումար:
Գնացել եմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին, որտեղ ինձ ուղղորդել են քարտուղարուհու մոտ` դիմում գրելու: Քաղտուղարուհին վստահեցրեց, որ ինձ կպատասխանեն: Շուրջ 10 օր սպասելուց հետո գնացի ոստիկանություն` պարզելու, թե ինչ ընթացքում է գործս: Քանի որ չգիտեի՝ ով է քննիչս, իմ անուն-ազգանունով ճշտեցին, որ գործս ուղարկվել է դատախազություն: Նշեմ, որ ինքս հետաքրքրվեցի և պարզեցի՝ ով է եղել իմ գործով զբաղվող հետաքննիչը: Հետաքննիչ Ս. Աբովյանը ինձ տեղեկացրեց, որ հանգիստ տուն գնամ, քանի որ ինքը քրեական գործ է հարուցել Էդիկ Բաբայանի դեմ: Ես ասացի, որ ունեմ հիմնավոր փաստեր, վկաներ, ապացույցներ, սակայն Ս. Աբովյանը ասաց. որ ոչինչ պետք չէ՝ Է. Բաբայանը ընդունել է իր մեղքը: Ավելի ուշ պարզեցի, որ է. Բաբայանը չի ընդունել մեղքը, իսկ հետաքննիչ Աբովյանը, հաշվի չառնելով ձեռքիս ծանրակշիռ փաստարկները և Էդիկի իրարամերժ բացատրությունը, կամայական քր. գործ է հարուցել վերջինիս դեմ՝ համոզված լինելով, որ դատախազությունը պիտի մերժի: Ս. Աբովյանի նման գործելաոճի պատճառը թողնում եմ ձեր եզրակացությանը:

Էդիկ Բաբայանը ընդամենը 42 տարեկան է, ով կյանքի ճիշտ կեսն անցկացրել է տարբեր բանտերում: Իմ ունեցած տեղեկություններով դատապարտվել է սպանության, շորթման ու մի շարք ծանրագույն հանցանքների համար:
Հիմա հասկացա, որ Հայաստանում արդարադատությունը ոչ միայն չի գործում, այլև սատարում է Է. Բաբայանի պես վտանգավավոր կրկնահանցագործներին: Է. Բաբայանի կողմից միակ տուժողը չեմ, որի մասին հայտնել եմ հետաքննիչ Ս. Աբովյանին: Է. Բաբայանի կողմից մյուս տուժածները կդիմե՞ն ոստիկանություն, թե կընտրեն ինքնադատաստանի տարբերակը՝ չգիտեմ, բայց ինձ ոստիկանությունը թողել է ընդամենը երկու տարբերակ՝ ինքնադատաստան կամ ինքնասպանություն»:
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia
Artak Zeynalyan
Հհ Գլխավոր Դատախազություն




Լրահոս