Ամուլսարում ջրերի օգտագործման հետ կապված երկու վարույթ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը երկու վարչական վարույթ է իրականացրել Ամուլսարում ջրերի օգտագործման հետ կապված: Ըստ տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի` «Եղեգնաձոր» ՋՕԸ-ի կողմից Կեչուտի ջրամբարից բաց թողնված ջուրը տեխնիկական նպատակներով մատակարարվել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը: Մինչդեռ այդ ջուրը նախատեսված է եղել օգտագործել ոռոգման նպատակով: Իսկ ահա երկրորդ վարչական վարույթը կապված է Գնդեվազի գյուղապետարանի հետ. այս դեպքում «Յոթ աղբյուր-Գնդեվազ» ջրատարից է ջուր մատակարարվել 2011-2012թթ.-ին, դարձյալ տեխնիկական նպատակներով, բայց այն նախատեսված է ոռոգման համար:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երկու վարչական վարույթները որոշ պատճառներով կարճվել են: Բայց չնայած սրան` տեսչական մարմինը գործերն ուղարկել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն: Թե ինչ որոշում կկայացնի վերահսկողական ծառայությունը, դեռեւս հայտնի չէ: Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ Ամուլսարի հետ կապված տեսչական ստուգումներ իրականացրել եւ ղեկավարել է այդ կառույցի ղեկավար Ա. Գրիգորյանը` «Էկոիրավունք» ՀԿ նախագահը, ով հանքարդյունաբերող խոշոր ընկերությունների դեմ պարբերաբար դատական հայցեր է ներկայացրել: Խոսքը Քաջարանի պղնձամոլիբդենայինի, Թեղուտի ոսկու հանքավայրի, Ամուլսարի ծրագրի մասին է:




Լրահոս