
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում
վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքանան վառվում է, ինչի հետևանքով
թունելը երկկողմանի փակ է։
Վարորդներին առաջարկում ենք երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն